«Մայքլ» փոթորիկը ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում լուրջ վնաս է հասցրել ռազմաօդային ուժերի Տինդալ ռազմակայանին: Այդ մասին ասված է զորամասի հայտարարության մեջ:
«Մայքլը» հոկտեմբերի 11-ի առավոտյան թուլացել է մինչև արևադարձային փոթորիկ: Տարերային աղետի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, իսկ փոթորկից հնարավոր վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Ինչպես նշվում է տարերքը վնասել է բազայի տարածքում գետնվող բոլոր շինությունները: «Ինքնաթիռների սպասարկման գոտին ամայացված է: Բոլոր շինությունները լրջորեն վնասված են: Շենքերից շատերն անպիտան են դարձել: Փոթորիկը լիովին ավերել է Տինդալ նավահանգիստը»,- նշվում է հայտարարության մեջ, որը ռազմական օբյեկտի ներկայացուցիչները հրապարակել են Facebook-ում:
Ներկայում բազան փակված է, այն հսանքազրկված է, հիմնական հաղորդակցությունները չեն աշխատում: AccuWeather խորհրդատավական ընկերության կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը տուժած շրջաններում կարող է շուրջ 30 մլրդ դոլար գումարի տնտեսական վնաս պատճառել: