
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո Ջիվան Գասպարյան,
Սիրելի Վարպետ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։
Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։
90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։
Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։