Եղիսաբեթ Երկրորդի թոռնուհին՝ Յորքի արքայադուստր Եվգենյան, ամուսնացել է իր տարիների ընկերոջ՝ գինու առևտրով զբաղվող 31-ամյա Ջեկ Բրուքսբենքի հետ: Ամուսնական արարողությունը հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Վինձորի դղյակի տարածքում գտնվող Սբ. Գևորգ մատուռում, որը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը համարում է իր ընտանեկան եկեղեցին:
Այդ մասին հայտնել է Sky news հեռուստաալիքը: Եվգենյան հագել էր լանջաբացվածքով և մեջքի վրա ոչ խորը կտրվածքով ճերմակ հարսանեկան զգեստ, որը կարել են մոդելագործներ Փիթեր Փիլոթը և Քրիստոֆեր դե Վոսը:
Հարսնացուի ամուսնական մատանին պատրաստված է թագուհու նվիրած վալիական ոսկուց, որն իմ ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի և որդու՝ Ուելսի արքայազն Չառլզի հետ միասին ներկա էր պսակադրության արարողությանը: Հանդիսությանը նաև միացել են Քեմբրիջի դուքս և դքսուհի Ուիլյամն ու Քեյթը՝ իրենց զավակների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի հետ միասին:
Մատուռից դուրս գալուց հետո նորապսակների զույգը նստել է սպիտակ ձիերով լծված կառք և ոչ մեծ ուղևորության մեկնել Վինձորի փողոցներով, որպեսզի ողջունի բրիտանական թագավորական ընտանիքի հավաքված հազարավոր երկրպագուներին: 28-ամյա արքայադուստր Եվգենյան, որը իններորդն է բրիտանական գահի ժառանգման է հերթում, թագուհու միջնեկ որդու՝ արքայազն Էնդրյուի և նրա նախկին կնոջ՝ Յորքի դքսուհի Սառա Ֆերգյուսոնի կրտսեր դուստրն է: Իր ապագա փեսացուի հետ նա ծանոթացել է 2011 թվականին շվեյցարական Վերբիե լեռնադահուկային առողջարանում: