Համացանցում հայտնվել է XX դարի առաջին կեսի ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հիման վրա նկարահանված «Իթակա» ֆիլմի թրեյլերը։
Ֆիլմի ռեժիսորն է Մեգ Ռայանը: Նա Թոմ Հենքսի հետ մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսներին։
«Իթակա» դրամայում, որը Ռայանի ռեժիսորական դեբյուտն է, դեպքերը զարգանում են Երկրորդ համաշխարային պատերազմի տարիներին։ Ֆիլմը պատմում է 14–ամյա փոստատար Հոմեր Մաքոլիի մասին։ Տղայի ավագ եղբայրը գնում է պատերազմ` նրա խնամքի տակ թողնելով ամբողջ ընտանիքը։ Եվ մի օր Հոմերը ստանում է նամակ, որն ընդմիշտ փոխում է նրա կյանքը…
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կայացել է Middleburg Film Festival-ի ժամանակ, բայց թե երբ այն հնարավոր կլինի դիտել կինոթատրոններում, չի նշվում։ Աղբյորը՝ Hollywood News.