Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
«Կանադացիները միշտ խիզախաբար կագնած են ատելության և բռնության դեմ, որը սարսափելի գործողությունների պատճառ է դարձել: Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և հանդիսավոր երդվում ենք` չթողնել, որ պատմությունը կրկվի»,- նշված է Մակրոնի գրառման մեջ: