Բարով մաշեք. Փաշինյանն ու Թրյուդոն փորձել են նվեր ստացած հայկական արտադրության գուլպաները. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բարով մաշեք. Փաշինյանն ու Թրյուդոն փորձել են նվեր ստացած հայկական արտադրության գուլպաները. armeniasputnik.am

Օգտատերերը մի շարք ուրախ մեկնաբանություններ են գրել նկարի տակ` մաղթելով նաև, որ 2 վարչապետները «բարով մաշեն» իրենց նվերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն փորձել են հայկական արտադրության իրենց նոր գուլպաները։

Երկու վարչապետների լուսանկարներն իր էջում տեղադրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։

Օգտատերերը մի շարք ուրախ մեկնաբանություններ են գրել նկարի տակ` մաղթելով նաև, որ 2 վարչապետները «բարով մաշեն» իրենց նվերը։

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին էր նվիրել հայկական արտադրության եռագույն գուլպաներ։ Նշենք, որ Թրյուդոն հայտնի է որպես գունեղ ու հետաքրքիր նկարներով գուլպաների սիրահար։ Նրան հաճախ կարելի է տեսնել տարատեսակ նկարազարդումներով գուլպաներ հագին:

ՀՀ վարչապետը բարձրաստիճան հյուրին է նվիրել նաև նրա հոր` Պիեռ Թրյուդոյի լուսանկարը, որն արվել է 1984թ.-ին վերջինիս Հայաստան կատարած այցի ժամանակ։

armeniasputnik.am



Նման նյութեր