Նեպալում Գուրջա Հիմալ գագաթը բարձրանալիս մահացել է առնվազն 8 լեռնագնաց: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրես»-ը:
Մահացածների թվում չորս ուղեկցորդներ են, ինչպես նաև Հարավային Կորեայի հինգ լեռնագնացներ, որոնցից մեկն անհայտ կորած է համարվում:
Տեղի ոստիկանները հայտնել են, որ նրանք մահացել են այն ժամանակ, երբ ձնամրրիկն ավերել է նրանց ճամբարը:
Անցյալ տարի ապրիլին Նեպալում մահացել է շվեյցարացի հայտնի լեռնագնաց Ուելի Ստեկը: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ վերջինս Էվերեստ բարձրանալու համար նախապատրաստական աշխատանքներ էր տանում: