Երգիչ Նորոյի առաջին մենահամերգը և անկեղծ խոստովանությունը. blognews.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երգիչ Նորոյի առաջին մենահամերգը և անկեղծ խոստովանությունը. blognews.am

Լուսային շքեղ էֆեկտներ, բեմադրված պարային նոր համարներ, պրեմիերաներ և ջերմ հանդիսատես.  հոկտեմբերի 7-ին Ամերիկայի «Դոլբի» թատրոնում կայացավ Նորոյի առաջին մենահամերգը: Երգիչն արդեն տասը տարի է՝ բնակվում է Միացյալ Նահանգներում. խոստովանում է՝ եկել է ոչ թե հոլիվուդյան երազանքի, այլ իր մեծ սիրո և իր ապագայի հետևից: «Հայրենիքից հեռու դժվար է, բայց ճակատագրից չես փախչի»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Նորոն։

Ամենահեղինակավոր «Դոլբի» թատրոնում մենահամերգ ունենալը երգչի համար երազանք էր. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր արտիստի համար երազանք է ելույթ ունենալ նման համերգասրահում: «Դոլբի» թատրոնն իսկական հոլիվուդյան երազանք է, ես երջանիկ եմ, որ այն կատարվեց»:

 

 

Շատ արտիստներ չեն շտապում մենահամերգ ունենալ, միշտ պնդում են, որ անելիս այն պետք է շատ տպավորիչ լինի․ Նորոն ևս բացառություն չէր. «Լինելով իմ անձի հանդեպ շատ խստապահանջ մարդ և անցնելով դժվար ու երկար ճանապարհ՝ պարտավոր էի երկար մտածել այս քայլն անելուց և որոշումներ կայացնելուց առաջ: Ես իմ կողքին ունեմ պրոֆեսիոնալ թիմ՝ հանձինս իմ պրոդյուսերների՝ Արթուրի և Բինայի, ովքեր այս ճանապարհն անցել են շատ արտիստների հետ, և ես վստահեցի նրանց: Կարող եմ վստահ ասել, որ սա այն մենահամերգն էր, որի մասին երազում էի, իմ մտքում և սրտում հենց այսպես եմ պատկերացրել այն»:

Ամբողջությամբ՝ blognews.am