Վահանաձև գեղձն օրգանիզմում բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, արտադրում հորմոններ: Գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիպո կամ հիպերթիրեոզ. ամեն բան կախված է նրանից՝ գեղձի ակտիվությունը մեծանում է, թե նվազում:
Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի առողջության պահպանման համար կարևոր է նաև սննդակարգը: Կայքը ներկայացրել է մթերք, որի օգտագործումը կարող է նպաստել վահանաձև գողձի առողջությանը:
- Յոդ պարունակող մթերք: Յոդը չափազանց կարևոր է վահանաձև գեղձի առողջության համար: Դրա անբավարար մակարդակը հատկապես վտանգավոր է հղիության ընթացքում:
Վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար հարկավոր է ստանալ յոդի անհրաժեշտ չափաքանակը: Խորհրդակցեք բժշկի հետ, անհրաժեշտության դեպքում հավելումներ ընդունեք:
- Շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ լոռամրգի կերեք: Լոռամրգին մեծ քանակով վիտամիններ ու օգտակար նյութեր է պարունակում, ընդ որում, քիչ քանակով ճարպ, նատրիում և խոլեստերին է պարունակում:
Բացի այդ՝ լոռամրգին հարուստ է նաև յոդով՝ կես բաժակ լոռամրգին 400 մկգ յոդ է պարունակում: Այն հարուստ է նաև բջջանյութով, հակաօքսիդանտներով, C, K վիտամիններով: Խորհուրդ է գտրվում շաբաթվա ընթացքում երկու բաժակ լոռամրգի օգտագործել:
Կարող եք նաև սմուզի պատրաստել:
Բաղադրիչներ
- մի բաժակ սպանախ՝ 60 գրամ
- 1 բաժակ լոռամրգի հյութ՝ 250 մլ
- 5 հնդկական ընկույզ
- 1 սառույց:
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում: Պատրաստելուց անմիջապես հետո խմեք:
- Սննդակարգ ներառեք կարտոֆիլ: Կարտոֆիլը ևս կարող է օգտակար լինել վահանաձև գեղձին, միայն թե վստահ եղեք, որ այն ճիշտ եք պատրաստում:
- Կարտոֆիլը պատրաստեք քիչ յուղով, օգտագործեք խաշած վիճակում կամ եփեք գազօջախի մեջ: Քիչ քանակով աղ ավելացրեք:
- Կարտոֆիլը համադրեք բանջարեղենի հետ: Այդ դեպքում այն բավական հագեցնող է:
- Մի չարաշահեք կարտոֆիլը, քանի որ այն մեծ քանակով ածխաջրեր է պարունակում: Օրվա ընթացքում 1 միջին կարտոֆիլը բավական է:
- Խուսափեք կարտոֆիլով պատրաստված կիսաֆաբրիկատների և ֆրիի օգտագործումից: Դրանք մեծ քանակով տրանս ճարպեր են պարունակում, աղ և կոնսերվանտներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ վահանաձև գեղձի առողջության վրա:
- Բնական մթերք օգտագործեք: Խուսափեք կոնսերվանտներից, քիմիկատներից, քաղցրացնող նյութեր օգտագործումից: Օգտագործեք թարմ, սեզոնային մթերք:
- Բնական հացահատիկային բույսեր օգտագործեք:
- Պատրաստեք տանը: Յոգուրտն ու ոչ ալկոհոլային ըմպելիքը կարող եք պատրաստել տան պայմաններում՝ բնական բաղադրիչներից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը