Ընտրեք ծառը, որի արմատները ձեզ ամենաշատն են դուր գալիս:
Ամուր կանգնած եք հողին: Երազող եք, ինքնավստահ: Նախ՝ մտածում եք մյուսների, հետո՝ ձեր մասին: Զարմանալի ընկեր եք, հուսալի, նվիրված: Չեք փորձում հասկանալ շրջապատող աշխարհը, այն ձեզ դուր է գալիս այնպիսին, ինչպիսին կաք:
Վճռական մարդ եք: Պատրաստ եք ռիսկի դիմել, չեք վախենում խնդիրներից: Վայելում եք կյանքի հրաշալի իրադարձությունները, գնահատում եք ցանկացած նոր բան, ձգտում եք նոր փորձ ձեռք բերել: Սիրում եք մասնակցել միանգամից մի քանի ծրագրի:
Երազող եք: Ձեզ դուր է գալիս ինքնուրույն որոշումներ կայացնել, ձեզ դուր չի գալիս, երբ խորհուրդ են տալիս՝ ինչպես վարվել: Ներքին ուժ ունեք, որն օգնում է անել այն, ինչ ուզում եք: Զգույշ եղեք երազների հետ: Զգացմունքային եք, փնտրում եք կյանքի իմաստը. հարց, որը ձեր մտքերի գլխավոր թեման է:
Անկախ եք: Հանգստանում եք գրքերի և ֆիլմերի օգնությամբ: Չեք սիրում երկար ժամանակ նույն տեղում մնալ, նույն վայրում աշխատել: Սիրում եք ճամփորդել: Ձեզ ընդունում և սիրում եք այնպիսին, ինչպիսին կաք: Մեծ հաջողությունների կհասնեք, եթե հարստացնեք փորձը:
Յուրօրինակ մարդ եք: Տարօրինակ եք, քանի որ միևնույն ժամանակ՝ և՛ խոցելի եք, և՛ ուժեղ: Անհույս ռոմանտիկ եք: Հավատում եք իրական սիրուն, որը փնտրելու եք մինչև կյանքի վերջը: Ազնիվ եք:
Սիրում եք միայնություն: Սիրում եք խախտել կանոնները, ամեն բան յուրովի անել: Ձեր լավագույն ընկերը հենց դուք եք: Գնահատում և վայելում եք միայնությունը: Հիանում եք հաջողակ մարդկանցով:
Նյութը brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը