- Հիշիր, ոչ մի անհնարին բան չկա:
- Եթե մարդն ինձ հիասթափեցնում է, ես նրան բացառում եմ իմ կյանքից: Ես կարող եմ բարևել նրան ու խոսել հետը, բայց որպես մարդ` նա ինձ համար արդեն գոյություն չունի:
- Լավ հիշում եմ տատիկիս խոսքերը, ով ասում էր` հիշիր, աղջիկս, երիտասարդ աղջիկն արքայադուստր է, 40-ն անց կինը` թագուհի, իսկ 50-ից հետո նա կոմսուհի է:
- Միշտ էլ կգտնվի մի կենդանի, ով քո մասին մի զզվելի բան կմտածի, մի ուրիշը, ով այդ ինֆորմացիան կտարածի, երրորդը, որ իր կողմից ինչ-որ բան կավելացնի, և մի ոչխար, որ անպայման կհավատա այդ ամենին:
- Ցավոք, շատ ուշ է կինը հասկանում, որ ամուսնության գրանցման վայրում ոչ թե ամուսնության վկայական է ստանում, այլ երկրորդ աշխատանքային գրքույկը:
- Ի՞նչ կարող է անել կինն առանց տղամարդու: Այստեղ մեկ տարբերակ կա` ամեն ինչ:
- Տարիների հետ ես հասկացել եմ, որ պարտադիր չէ` թռչելու թևեր ունենաս, բավական է սոսկ կողքիդ ունենալ մարդիկ, ովքեր քեզ թույլ չեն տա ընկնել:
- Կոշիկներ գնեցի, կիսաշրջազգեստ չկա, կիսաշրջազգեստ գնեցի, վերնազգեստ չկա, դա էլ գնեցի, բաճկոն չկա, բաճկոնին հարմար պայուսակ չկա, պայուսակն էլ գնեցի ու տեսա, որ… կոշիկները չեն սազում հետը:
- Միայն մի պահ կա քնի ու աշխատանքի միջև, ու հենց դա էլ կոչվում է կյանք:
- Ի~նչ եք ասում, ինձ սև ցուցակ են գցել: Թեկուզ Կարմիր գրքի մեջ ներառեք, թքած ունեմ:
- Ծանոթներիցս մեկին մի անգամ հարցրի, թե նա պանիր սիրո՞ւմ է արդյոք, ինչին վերջինս բացասական պատասխան տվեց:
Այ քեզ տարօրինակ բան. Առնետի մեկն է, բայց պանիր չի սիրում:
- – Ասացեք խնդրեմ, իսկ ո՞ր քարն է ձեզ պահպանում:
– Սիրելիս, որը որ ձեռքս է ընկնում, այն էլ պաշտպանում է:
- Ես այն մարդն եմ, ով մի վայրկյանում կարող է գժվել, ատել ողջ աշխարհն ու մեկ րոպե անց ժպտալ ու ասել, թե ինչ լավն է այս կյանքը:
- Երբեք մի հավատա կանանց մասին բամբասանքներին: Դրանք տարածում են կամ այն տղամարդիկ, ովքեր նրանց նվաճել չեն կարողացել, կամ էլ այն կանայք, ովքեր նրանց նախանձում են:
- Շնորհակալություն սիրուհիներին ու ամուսիններին իրարից բաժանողներին: Չէ՞ որ նրանց շնորհիվ կինը ժամանակին հասկանում է, որ այնտեղ չի գնում, ուր պետք է, և ոչ նրա հետ, ում հետ պետք է:
- Կես լիտր խմելուց հետո կարողանում եմ աշխատել, անգամ մեկ լիտրից հետո եմ կարողանում աշխատել, իսկ ահա 2 լիտրից հետո ղեկավարում եմ:
- Ես մի անգամ արդեն ամուսնացած եղել եմ, և գիտե՞ք ինչ. Կնոջն ամուսին պետք չէ, կնոջը տղամարդ է պետք:
- Սիրող կինն անսահման համբերություն ունի մինչև այն ժամանակը, երբ տղամարդը հատում է մի գիծ, ինչից հետո արդեն երբեք ոչինչ չի լինի:
- Ամենադժվար պահին դու միայն քեզ ունես: Չմոռանաս այդ մասին երբեք:
- Աստված իմ, ինձ ևս մեկ պարկ նյարդային բջիջներ տուր, որովհետև այն, ինչ դու ինձ տվել ես ծնվելիս, արդեն վերջացել է:
- Հիմա նորաձև է հետևել սննդին ու արտաքին տեսքին: Սպասում եմ, թե երբ նորաձև կլինի հետևել լեզվին ու արած արտահայտություններին:
- Լավագույն նվերը, որ տղամարդը կարող է տալ իր կնոջը, վստահությունն է, որ վաղը նա ավելի երջանիկ է լինելու, քան այսօր:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը