The Beatles ռոք խմբի «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ալբոմը ճանաչվել է ամենահայտնի բրիտանական ալբոմը պատմության մեջ, հայտնում է The Associated Press-ը։
Համաձայն երաժշտական The Official Charts Company կազմակերպության, որը պատասխանատուն է Բրիտանիայում պաշտոնական երաժշտական հիթ-շքերթների կազմման համար, 1967 թվականի ալբոմը ճանաչել է վարկանիշի առաջատար ներբեռնումների և առցանց լսումների քանակի հիմքի վրա, ինչպես նաև վաճառքի ծավալով։ Ամենահայտնի երգերը, որոնք ներառվել են ալբոմում, «With a Little Help from My Friends» և «A Day in the Life» երգերն են։
Նշվում է, որ վարկանիշի 2-րդ հորիզոնականում Ադելի «21» ալբոմն է, իսկ 3-րդում՝ Oasis ռոք խմբի «(What’s the Story) Morning Glory?» ալբոմը։