
2016 թվականի դեկտեմբերին Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ սկսվել են շինարարական աշխատանքներ, ինչը օր-օրի վնաս է հասցնում ճարտարապետական կառույցի հետագա պահպանմանը:
Հոկտեմբերի 14-ին Վրաստանի հայ համայնքը խաղաղ քայլերթ է կազմակերպել դեպի Հավլաբարի կենտրոնի մասամբ խոնարհված Շամքորեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Մոմավառություն՝ ի պահպանություն հայոց սրբավայրերի
Երթը անցկացվել է կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Սուրբ Էջմիածին եկեղեցիներից՝ հոգևոր հայրերի առաջնորդությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀԱԵ Վիրահայոց թեմից՝ քայլերթի նպատակն էր խաղաղ մոմավառությամբ, ի պահպանություն հայոց սրբավայրերի, երկրի իշխանության ուշադրությունը հրավիրել պատմական հուշարձանի հարակից տարածքում գործող և նախատեսվող հասարակական վայրերի կառուցման թույլտվությանը:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am