Հետազոտողները մի քանի փորձ են կատարել, որոնց արդյունքում հաջողվել է պարզել, թե երաժշտության որ ժանրն է մարդկանց օգնում պայքարել դեպրեսիայի դեմ:
Գիտաշխատողները հայտնել են, որ դեպքերի մեծ մասում ռոք ստեղծագործությունները կանխում են դեպրեսիվ զարգացումը: Մասնագետները համոզված են, որ ծանր ռոքը լավ է ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա: Ավելին՝ այդ ժանրն օգնում է նվազեցնել մահվան վախը:
Ուսումնասիրությունների ընթացքում բժիշկները միացրել են ծանր ռոք, նաև հանդարտ երաժշտություն: Կամավորները պետք է լսեին ստեղծագործություններ և ասել՝ երաժշտություններն ինչպես են ազդել իրենց տրամադրության վրա: Պարզվել է՝ դրական ազդեցություն են ունեցել ծանր ռոքի ոճի ստեղծագործությունները, հայտնում է healthvesti.com-ը: