«Եթե երկիրն իրոք կործանվում է հենց այս պահին, ուրեմն, ամոթ նրան, ով դա տեսնելով «ավտոմատը» ձեռքին «լեռներում» չէ, ու վայելում է ամենօրյա կենցաղը». Հրանտ Տէր-Աբրահամեան
Advertisement 1000 x 90

«Եթե երկիրն իրոք կործանվում է հենց այս պահին, ուրեմն, ամոթ նրան, ով դա տեսնելով «ավտոմատը» ձեռքին «լեռներում» չէ, ու վայելում է ամենօրյա կենցաղը». Հրանտ Տէր-Աբրահամեան

Հրանտ Տէր-Աբրահամեանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Որ չեն գրում, թե բա Հայաստանը կկործանվի, օտարները կնվաճեն և այլն: Չեմ հասկանում, թե էդքան թեթևությամբ, ձեռի հետ ո՞նց կարելի է նման բաներ «գուշակել», թեկուզ և հիմքեր ունենաս այդպես մտածելու: Խաղուպա՞ր է էդ կործանումը, որ անընդատ «ուզում ենք» կործանված լինեի մեր երկիրը ու էդ միտքն արտաբերում ենք, առօրյա գործերի արանքում:

Աստված ների, մարդ պահի տակ սկսում է կասկածել, որ կործանումը թաքնված, չգիտակցված ցանկություն է դառնում մեր հասարակության ակտիվ շերտի մեջ՝ «բա տեսաք, որ ասում էինք» սկզբունքով: Դա ի՞նչ զարմանալի հոգեբանություն է:

«Հայաստանը չեպտք է երբեք կործանվի ու չի կործանվելու»՝ սա՛ պիտի, ըստ իս, լինի նորմալ, առողջ, ի վերջո ինքն իրեն հարգող մարդու դիրքորոշումը: Կասեն, թե բա բարդ է անլուծելի խնդիրներ կան և այլն:

Ես չեմ հասկանում, որտեղի՞ց մեզանում էն պատկերացումը, թե պատմությունը կամ թեկուզ կյանքն ընդհանրապես լինում են անխնդիր ու ոչ բարդ:

Կա՞, լինո՞ւմ է պատմականորեն ոչ բարդ ժամանակ: Բա մարդն ինչի՞ համար է մարդ, որ հակադրվելով խնդիրներին ու բարդություններին, չհավատա, որ ինքը դրանցից ուժեղ է:

Եվ եթե Հայաստանն իրոք մի օր կործանվի, ապա ամո՛թ այն սերնդին, որի օրոք դա լինելու է՝ ամբո՛ղջ սերնդին՝ «լավերին» ու «վատերին», «մեղավորներին» ու «անմեղներին»: Չկա էդպիսի բան, որ երկիրը կործանվի, ու ինչ որ մեկը լավը դուրս գա, իսկ ինչ որ մեկը՝ վատը:

Հ.Գ. Ու մի բան էլ՝ եթե երկիրն իրոք կործանվում է հենց այս պահին, ուրեմն, ամոթ նրան, ով դա տեսնելով «ավտոմատը» ձեռքին «լեռներում» չէ, ու վայելում է ամենօրյա կենցաղը: