
Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվանը: Ծաղրանկարում աշխարհահռչակ շանսոնյեն պատկերված է անկողնում պառկած՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը:
Այս ծաղրանկարն առաջացրել է Ազնավուր ընտանիքի դժգոհությունն ու վրդովմունքը: Մասնավորապես՝ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում նողկալի է անվանել այս ծաղրանկարը:
«Ազնավուր ընտանիքը բարձր է գտնվում ձեր նողկալի Charlie Hebdo-ից: Հուսամ՝ այսպիսի մի նկար կանեմ ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ, հաճելի կլինի տեսնել ձեր բերանները…»,- գրել է Ազնավուրի ավագ դուստրը: