Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. Radar Online
Advertisement 1000 x 90

Քիմ Քարդաշյանը սարսափած է ամուսնու պահվածքից և մտահոգված երեխաների անվտանգության համար. Radar Online

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մտահոգված է իր ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի պահվածքով ու անգամ մտահոգվում է իր ու երեխաների անվտանգության համար, գրում է RadarOnline.com-ը:

Բանն այն է, որ ռեփերի վերջին ոչ միանշանակ հայտարարությունները սոցցանցերում, ինչպես նաև հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակասական արձագանքների են արժանացել ու անգամ առիթ դարձել, որ նրա հանդեպ հակակրանք ունեցողները սպառնան Քիմին:

Քանյե Ուեսթը, մասնավորապես, օրեր առաջ հայտարարել էր, որ պետք է չեղարկել ԱՄՆ սահմանադրության 13-րդ ուղղումը, որն արգելում է ստրկությունը: Քարդաշյանի ամուսնու այս կոչը խիստ հակազդեցության էր արժանացել, ինչից հետո նա նույնիսկ անսպասելի անհետացել էր սոցցանցերից:

Թրամփի հետ հանդիպման ժամանակ ռեփերի պահվածքը նույնպես շատերին տարօրինակ է թվացել:

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթը հոկտեմբերի 11-ին Սպիտակ տանը հանդիպել է Թրամփի հետ: Հանդիպումը հեռարձակվել է MSNBC հեռուստաալիքով: Նախագահի հետ հանդիպմանը երաժիշտը ներկայացել է կարմիր գլխարկով, որի վրա գրված է եղել Թրամփի կարգախոսներից մեկը՝ «Ամերիկան կրկին հզոր դարձնենք»: Ռեփերը բացատրել է, որ այս գլխարկն իրեն ուժ է տալիս և այն գրավել է իր ուշադրությունը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ: Նրա խոսքով՝ դա յուրահատուկ աքսեսուար է, որը կրելու ժամանակ «ես ինձ Սուպերմեն եմ զգում»: Նշվում է, որ հանդիպման ժամանակ Ուեսթը մոտեցել է Թրամփին և հայտարարել. «Ես սիրում եմ այս տղային, թույլ տվեք գրկել նրան», ինչին ի պատասխան նախագահը սեղմել է երաժշտի ձեռքը:

Ավելի վաղ Ուեսթը նշել էր, որ երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունի, թեև Սպիտակ տուն վերջին այցի ժամանակ հերքել էր դա: Արտիստին մոտ աղբյուրները, սակայն, հայտնել են լրատվամիջոցներին, որ ռեփերը հրաժարվել է ընդունել անհրաժեշտ դեղերը:

tert,am