
Ֆրանսիայի հարավի Օդ դեպարտամենտում մոլեգնող հեղեղումը ամենաուժեղն է դարձել տարածաշրջանում 1891 թվականից ի վեր: Այդ մասին հայտնել է Vigicrues կառավարական ծառայությունը:
Հեղեղումների դիտարկման ծառայության տվյալներով՝ ավելի քան 120 տարի առաջ Օդ գետի ջրի մակարդակը բարձրացել է գրեթե յոթ մետրով: Հոկտեմբերի 15-ին օդերևութաբանների չափումները մոտեցել են ռեկորդային ցուցանիշներին:
Ըստ վերջին տվյալների, դեպարտամենտում տարերքի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս մեկը վերքեր է ստացել տան փլվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 15-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրևների պատճառով: