
Ճապոնիայի կառավարությունը 2020 թվականի ապրիլին կներդնի տուրիստական վիզաների դիմումների ներկայացման էլեկտրոնային համակարգ, հայտնում է Kyodo News-ը։
Էլեկտրոնային վիզան նպատակաուղղված է դիմումների ներկայացման գործընթացի դյուրացմանը՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը դիվանագիտական ներկայացուցչություններում և խստացնելով ներգաղթային վերահսկողությունը։
Հյուրերը կկարողանան ձևակերպել տուրիստական վիզան տուրիստական գործակալությունների միջոցով։