
Վրաստանում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել՝ կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու մեղադրանքով: Այդ մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Խուզարկությունների ընթացքում մեղադրյալի մոտ հայտնաբերել և առգրավել են 617 կեղծ թղթադրամ՝ 100 ամերիկյան դոլար անվանական արժեքով:
Քննչական ծառայությունը չի ճշտում, թե Ադրբեջանի քաղաքացին Վրաստանում որտեղ էր պահում և ինչպես էր իրացնում կեղծ փողերը: Մեղադրյալի դեմ հարուցվել է քրեական գործ «խոշոր չափի կեղծ փողերի կամ արժեթղթերի պատրաստում կամ իրացում» հոդվածով, ինչը պատժվում է 7-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ: