
Նախագահական ընտանիքը կիրակին անցկացրել է Արցախում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արցախում մասնակցել է «Բերքի տոն» տոնավաճառին։
Ինչպես տեղեկացնում են նախագահականի մամուլի ծառայությունից, կիրակի օրը նախագահը` կնոջ` Նունե Սարգսյանի հետ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված «Բերքի տոն» տոնավաճառին, որտեղ ներկայացվել են Արցախի մշակույթը, բերքն ու բարիքը։
Արմեն և Նունե Սարգսյանները Արցախում մասնակցել են «Բերքի տոն» տոնավաճառին
Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներով, զրուցել իրենց արտադրանքը ներկայացնող գյուղացիների և տոնավաճառի այցելուների հետ, վայելել արցախցու հյուրասիրությունը: