Հայաստանի Ազգային հավաքականի Red Eagles ֆան-շարժումը Հայաստան-Մակեդոնիա խաղին ընդառաջ երկրպագուներին հրավիրում է միասնական լռության երթի:
«Հայաստան- Մակեդոնիա խաղին ընդառաջ Red Eagles ֆան շարժումը կազմակերպում է լռության երթ դեպի Հանրապետական մարզադաշտ: Այս երթը տարբերվելու է մինչև այժմ եղած երթերից, քանի որ լինելու է բացառապես լռության երթ, չեն հնչելու երգեր, ծափեր և կոչեր։ Այսպիսով, հավաքվում ենք երեքշաբթի օրը` հոկտեմբերի 16-ին, ժամը՝ 17։00-ից սկսած Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, իսկ լռության երթը կմեկնարկի 18:00-ին»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության 4-րդ տուրում մեր ընտրանին Մակեդոնիայի հավաքականին կհյուրընկալի հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ին: Նախորդ խաղում հայերը նվազագույն հաշվով պարտվեցին Ջիբրալթարի ընտրանուն: