«Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային: Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն. Բաբկեն Պիպոյան
Advertisement 1000 x 90

«Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային: Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն. Բաբկեն Պիպոյան

««Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային:

Նմուշառվել էին գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներից աղցաններ։

Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն։

Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրասի աղցաններ՝ բարդություն է, բայց ճիշտ է պատրաստել բնակարանում։

Հորդոր լիազոր մարմնին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, վերացնել խնդիրներն ու պարզել խայտառակ պատկերի պատճառները։

Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։

Հաղորդումն ավարտվեց «Պետությունը կարևորում է բիզնես շահն ավելի, քան օրենքն է» մտքով։

Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը։

Վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար։

Հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները։

Իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը։

Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով՝ պետք է օրենքի փոփոխությու՞ն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։

Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»»,- իր էջում գրել է Բաբկեն Պիպոյանը։



Նման նյութեր