Ինձ համար նրանց արածն ուղղակի անբարոյականություն է. Շառլ Ազնավուրի ծաղրանկարի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինձ համար նրանց արածն ուղղակի անբարոյականություն է. Շառլ Ազնավուրի ծաղրանկարի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագիրը հրապարակել է օրեր առաջ կյանքից հեռացած հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի ծաղրանկարը, որի վրա գրված է՝ «Ավելի լավ է մեռնել, քան հարկեր վճարել»:

Analitik.am-ն այս մասին զրուցեց  մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, ով ասաց, որ   «Շառլի Էբդոն» հայտնի է նրանով, որ փորձում է առանց բարոյական նորմերը  պահելու, մաքսիմալ ձևով սադրել ընթերցողներին. «Իմ կարծիքով, նույնիսկ այդպիսի բացասական արձագանքներ հավաքելով, փորձում է իր շրջանառությունն ավելացնել և դրանով ուշադրություն գրավել իր վրա: Սա առաջին դեպքը չէ: Նրանք և՛ Հիսուսի մասին են ծաղրանկաներ արել, և՛ Մուհամմեդի, և՛ փախստական մահացած երեխայի: Դա իրենց ոճն է, և իմ կարծիքով, ամենաճիշտ բանը նրանց արհամարհելն է։ Նրանք մի անգամ արդեն այդպիսի խնդիր ունեցել են, սակայն չխրատվեցին»:

Ամբողջությամբ՝ analitik.am



Նման նյութեր