Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, կարելի է թքած ունենալ Ռուսաստանի վրա էլ, ՀԱՊԿ-ի վրա էլ ու մնացած ամեն ինչի վրա էլ։ Բայց դա մեզ ի՞նչ կտա։ Ռուսական կողմի հիմնավորումները, մեղմ ասած, մատից ծծած են։ Պարզ է, որ խնդիրը ոչ թե Փաշինյանի հնարավոր հրաժարականն ու Խորհրդարանի ազատ արձակվելն է, այլ Հայաստանի հանդեպ անվստահությունը, որը առաջացել է թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում և թե՛ ԱՄՆ-ում։ ՀՀ նոր Կառավարությունը դեռ չի կարողանում լեզու գտնել միջազգային գործընկերների հետ։
Նորմալ չի էլ փորձում դա անել։ Փաշինյանի մտքում միայն մեկ բան է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մնացած ամեն ինչը անուշադրության է մատնված։ Իսկ ամենավատն այն է, որ անգամ մեր ներքին ճգնաժամի հանգուցալուծումից հետո հնարավոր չի լինելու արագ վերականգնել երկրի նախկին դիրքերը միջազգային ասպարեզում։ Նույն ռուսները մեզանից արդեն շատ բան են պոկել ու դժվար թե հեշտ համաձայնվեն վերադառնալ նախկինի՝ առանց այն էլ մեզ համար ոչ այնքան շահեկան կոնֆիգուրացիաներին։ Նույնպես և ԱՄՆ-ն մեզանից շատ է նեղացել ու պահանջների մի մեծ ցուցակ կազմել, որի շատ կետեր օբյեկտիվորեն հնարավոր չի կատարել»։
Իհարկե, կարելի է թքած ունենալ Ռուսաստանի վրա էլ, ՀԱՊԿ-ի վրա էլ ու մնացած ամեն ինչի վրա էլ։ Բայց դա մեզ ի՞նչ կտա։…
Gepostet von Hrant Melik-Shahnazaryan / Հրանտ Մելիք-Շահնազարյան am Montag, 15. Oktober 2018