«Հունան Պողոսյանի նշանակումը ուղղորդված էր նույն՝ Հայաստանից դուրս գտնվող կենտրոնից»
Advertisement 1000 x 90

«Հունան Պողոսյանի նշանակումը ուղղորդված էր նույն՝ Հայաստանից դուրս գտնվող կենտրոնից»

Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրո՞ք պարզ չի, որ ոստիկանական «լավ կադր» Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետ ԱԱԾ-ական «լավ կադր» Ֆելիքս Ցոլակյանի՝ ԱԻՆ նախարար նշանակելու շարունակությունն էր և ուղղորդված էր նույն՝ Հայաստանից դուրս գտնվող կենտրոնից։ Մի կենտրոն, որի հետ՝ սեփական երկրի ինքնիշխանության այս կամ այն տարրը զոհաբերելու գնով «հարաբերությունները պահելու» հին ու «բարի» ավանդույթը փաստորեն շարունակվում է։

Ի դեպ՝ այն, թե ով ինչ ծառայություն է մատուցել այդ կենտրոնին, օրինակ, Ավետիսյանների ընտանիքի սպանության՝ այդ երկրորդ «Մարտի 1-ի», իրական պատվիրատուների բացահայտման/չբացահայտման գործում կարող է պարզվել միայն իրապես ինքնիշխան Հայաստանում այդ գործի վերաբացման և օբյեկտիվ քննության արդյունքում։

Ու թե ինչու հենց Իրանի հետ սահմանակից ու բոլոր իմաստներով ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում պետք եղավ կատարել այս նշանակումը՝ ժամանակը ցույց կտա»։

https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10156386219197199



Նման նյութեր