
Արեն Ապիկյանի գրառումը.
«Պրոբլեմը նրանում չի, որ նորանշանակ Սյունիքի մարզպետը նախկին հանրապետական է կամ ծառայել է նախկին իշխանություններին: Դա նույնիսկ լավ է, որ նախկին իշխանական համակարգից պրոֆեսիոնալներ ներգրավված լինեն նոր կառավարության մեջ:
Պրոբլեմը նրանում է, որ նա ոստիկան է: Մարզպետը պիտի լինի կառավարիչ, մենեջեր: Ախր էդ անտերը գիտությունա ու փորձ: Ոստիկանը ինչա՞ հասկանում ներդրումներից, նախագծերի կառավարումից, տնտեսությունից: Հատկապես Սյունիքում, որտեղ մեծ նախագծեր են իրականացվում ինչպես հանքարդյունաբերության, այդպես էլ տուրիզմի և այլ ոլորտներում: Եզակի զարգացող մարզերից է, լավ պոտենցիալով: Ափսոս է ուղղակի»: