Ստալինի լուսանկարը, գանգն ու խորհրդային տեխնիկան. ի՞նչ է թաքցնում Դիլիջանի գանձարանը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ստալինի լուսանկարը, գանգն ու խորհրդային տեխնիկան. ի՞նչ է թաքցնում Դիլիջանի գանձարանը. armeniasputnik.am

Ամուսիններ Արման Բադեյանն ու Մարգարիտա Մալխասյանը արդեն մի քանի տարի է ղեկավարում են Դիլիջանում գտնվող երկհարկանի «Բուդուարտը»։ Այստեղ բազում իրերի մեջ կգտնեք նաև Իոսիֆ Ստալինի դիմանկարը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը բացահայտել է եզակի թանգարան-պատկերասրահի պատմությունը։

Ուսանողական տարիներին այգում աշխատելիս Արման Բադեյանը կլոր սպիտակ մի իր էր գտել։ Հանել ու տեսել էր, որ դա գանգ է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ դա հարյուրավոր տարիներ առաջ ապրած երիտասարդ աղջկա գանգ է։ Գանգի գոյությունն Արմանի մոտ մի գաղափար է ծնել, որը նա մի քանի տարի անց, արդեն ամուսնացած տղամարդ լինելով, իրականացրել է։ Արմանը ստեղծել է սեփական թանգարան, որտեղ կարելի է թողնել անպետք ու, ամենակարևորը, հետաքրքիր իրեր։

«Բուդուարտ»` այսպես են կոչել Արմանն ու իր կին Մարգարիտան թանգարան-պատկերասրահը։ «Բուդուարը» գանձարան է, իսկ «արթը» արվեստն է։ Ամուսինները ոչ միայն ծանոթներից ու հարևաններից հավաքած հետաքրքիր իրեր են ցուցադրում, այլև ձեռագործ ու տարբեր իրերի են իրենք պատրաստում։

«Դիլիջանը աստիճանաբար հետաքրքիր է դառնում զբոսաշրջիկների համար։ Մտահաղացում առաջացավ սովորեցնել զբոսաշրջիկներին ինքնուրույն տարբեր զարդեր պատրաստել։ Դիլիջանի մշակութային մասը ներկայացնելիս` մեզ մոտ տուրեր են բերում։ Զբոսաշրջիկները շատ են հավանում, ինչ-որ սիրուն բան են պատրաստում, հետո հպարտությամբ կրում են այն», — ասում է Մարգարիտա Մալխասյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am