Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության
Advertisement 1000 x 90

Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության

Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության արձանագրված դեպքերի: Այդ մասին հայտնել է New York Daily News-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:

Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի տվյալներով՝ վերջին անգամ ուրբաթ օրվանից մինչև կիրակի ընկած ժամանակամիջոցն առանց հրաձգության է անցել 1993 թվականին:

Դադարն սկսվել է հինգշաբթի առավոտյան Բրուքլինում տեղի ունեցած հրաձգությունից հետո և ավարտվել երկուշաբի օրվա ցերեկը, երբ Բրոնքսում կրակել են մի մարդու վրա:

Daily News-ը նշում է, որ հրազենի կիրառմամբ միջադեպերի թիվը տարվա ընթացքում նվազում է, թեև սպանությունների քանակը 2017 թվականից ի վեր, ընդհակառակը, աճել է 8 տոկոսով: