Ջոնի Դեպի դուստրը՝ Լիլի-Ռոուզը, բարեհաջող կարիերա է ստեղծում նորաձևության ոլորտում. հրապարակվել են Chanel No. 5-ի նոր գովազդի առաջին լուսանկարները, որի դեմքը դարձել է 17-ամյա դերասանուհին և մոդելը:
Լիլի-Ռոուզը գովազդից լուսանկար է հրապարակել, գրելով. «Անչափ շնորհակալ եմ Chanel-ի ամբողջ թիմին, դա անհավանական պատիվ է»:
Լուսանկարները հեղինակել է Քարիմ Սադլին, որի օբյեկտիվում ավելի վաղ հայտնվել են Դևիդ Բեքհեմը, Շարլիզ Թերոնը, Քեյթ Բլանշետը, Լիլիի մայրը՝ դերասանուհի Վանեսա Պարադին, Այս մասին հայտնում է Spletnik-ը: