Ինչո՞ւ մամուլի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Հայ մամուլի օրը. այս անգամ ով է մեղավորը. armlur.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ մամուլի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Հայ մամուլի օրը. այս անգամ ով է մեղավորը. armlur.am

armlur.am-ը գրում է. «Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: Յուրաքանչյուր տարի հայ մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Սակայն դեռ երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է մամուլի ներկայացուցիչ, կարծես, հարկ չհամարեց շնորհավորելու գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: Ի դեպ, սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին բացթողումը չէ: Ինչպես հայտնի է` նա չէր շնորհավորել նաև Գյումրիի տոնը, և միայն օրվա ավարտին կարճ ուղերձ էր հղել` գյումրեցիներին խոստանալով պատժել մեղավորներին` իրեն տեղյակ չպահելու համար:

Հետաքրքիր է` այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ օրվա խորհրդի մասին: Թերևս, գոնե Նիկոլ Փաշինյանին կարիք չկա հիշեցնելու` ինչ դեր ունի մամուլը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, որքան մեծ է ազատ մամուլի ներդրումը բոլոր բնագավառներում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: