«ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ…»
Advertisement 1000 x 90

«ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ…»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

«Մեր զորամասը շատ փոքր էր ու դրա նեգատիվ հետևանքներից մեկը` գրականության միկրոսկոպիկ ֆոնդով գրադարանն էր: Երկու տարում ստիպված էի կարդալ գրեթե ամեն ինչ` հրետանու ձեռնարկներից սկսած, ինչ-որ պյեսի սցենարով վերջացրած, բայց մի հատ գիրք ահավոր տպավորել էր ինձ: Այն աստիճան, որ համարյա 15 տարի հետո էլ հիշում եմ: Գեղարվեստական գրականություն չէր, այլ բավականին լուրջ պատմական ձեռնարկ` 1918-1920թթ Նախիջևանի հայաթափման մասին:

Ուրեմն, մի հատ դրվագ կա, որը հատկապես տպավորել էր ու որը ակտուալ է նաև այսօր: Եթե հակիրճ, ապա էս հայերը ոնց են անում, ինչ են անում, հրանոթներ են ձեռք գցում ու դրանց միջոցով լավ շանսատակ են անում թուրք հրոսակներին, ինչը թույլ է տալիս հայկական բակավայրերն ու թաղամասերը անառիկ պահել: Սակայն, ինչպես դա հաճախ է եղել ու լինում մեր հետ, ի հայտ են գալիս ինտելիգենտ-но-идиот-ներ, ովքեր մտմտում են բանակցությունների ու խաղաղության մասին: Վերջը սրանց ջանքերով գլխավոր ինտելիգենտ-но-идиот-ին ընտրում են որպես լիազոր բանակցորդ ու սա գնում է թուրքերի հետ խաղաղություն բանակցելու: Վերադառնալով` հայտարարում է, որ լավ էլ ցիվիլ բանակցել են, վստահության մթնոլորտ են ստեղծում ու որպեսզի այն ստեղծվի, հայերը պետք է թուրքերին հանձնեն հրանոթների փակաղակները (առանց էդ դետալի չես կարող կրակել)` ի նշան վստահության: Ինտելիգենտ-но-идиот-ների էյֆորիզմի ու մնացածի տարակուսանքի ֆոնին այդպես էլ անում են… Հաշված օրեր անց հայկական բնակավայրերն ու թաղամասերը այրվում էին, իսկ մի քանի ամսից Նախիջևանը գրեթե ամբողջությամբ հայաթափվեց…

Հ.Գ. ՀՀ ԱԳՆ-ն հեչ բան չունի՞ ասելու ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարության առնչությամբ, թե՞ էշի ականջում քնած լինելը պերմանենտ վարք է, որը, փաստորեն, հեչ էլ պայմանավորված չէր Նալբանդյանով»:



Նման նյութեր