Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ (Հարությունյան) օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը):
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:
Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ Կանևսկոյը ձերբակալվել է հունիսի 28-ին Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո: