
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 1 մլրդ 120 մլն դոլար: 2017 թվականին Հայաստան 1 մլն 495 հազար այցելություն է եղել:
Հարավային Կովկասում Վրաստանը այցելությունների թվով առաջատար է: 2017 թվականին Վրաստան այցելությունների թիվը կազմել է 3 մլն 479 հազար: Արդյունքում, զբոսաշրջիկների ծախսած գումարը կազմել է 2 մլրդ 751 մլն: