«…Առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը». Նիկոլ Փաշինյան (արխիվ) (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«…Առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը». Նիկոլ Փաշինյան (արխիվ)

Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, թե 2013թ. ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանի մասին.

«Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Շանթ Հարությունյանի պատմելով՝ վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել իր ընտանիքի անդամների, մասնավորապես, որդու հասցեին, ինչպես նաև սեռական բնույթի անպարկեշտ, նվաստացուցիչ հայհոյանքներ է տվել».

«Պատմել են, որ Վլադիմիր Գասպարյանը ապտակներ է հասցրել իրենց՝ ուղղորդված հայհոյանքներով։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն՝ առավել լկտի հայհոյանքներով հանդես է եկել Հունան Պողոսյանը։ Այդ նույն տեսարանը, ըստ էության, ներկայացրին և Շանթ Հարությունյանը, և Վարդան Վարդանյանը»․

Նիկոլ Փաշինյան
2013թ․

«Շանթ Հարությունյանը ինձ տեղեկացրեց, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ…

Gepostet von Derenik Malkhasyan am Mittwoch, 17. Oktober 2018