Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ.
Նիկոլ Փաշինյանը արդեն հակահեղափոխականներ է փնտրում հասարակության ավելի լայն շերտերում, ամենախոցելի խավերում՝ գործազուրկների ու աղքատների մեջ, արդեն ամենաաղքատ խավերին է մեղադրում երկրի տնտեսական անհաջողություններում, նրանց մեղադրում է թե ծույլ են, չեն ուզում աշխատել։
Այսպես, կառավարությունում Փաշինյանը հարցրել է՝ արդյո՞ք բոլոր մարդիկ իրենցից կախված ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար։ Եվ պատասխանում է.
«Վախենամ, որ այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է, որովհետև շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, ովքեր օրեր են անցնում թաղային բիսետկաներում և ասում են՝ «մի գործ լիներ աշխատեինք»։
«Եթե որևէ ընտանիք ոչինչ չի անում ինքն իր բարեկեցությունն ապահովելու համար, շատ դժվար է հավատալ, որ մի հատ հրեղեն կառավարություն կձևավորվի, որ կգնա էդ մարդկանց ստիպողաբար իրենց բարեկեցությունը կապահովի»։
Վարչապետ դառնալուց մի ամիս անց Փաշինյանը հակառակն էր ասում՝ թե ինքը հրեղեն կառավարություն է ստեղծելու, ասում էր. «Կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկը արդեն իր գործը սկսել է»։ Պարզվեց կախարդական փայտիկը պոպուլիզմն էր, և փայտիկը սկսում է ուժը կորցնել։
Փաշինյանը իր կառավարման 5 ամիսների պոպուլիզմի պաշարը այնպես սպառեց, որ կառավարության գործունեության դատարկությունը արդեն ստիպված լցնում է հպարտ քաղաքացիներին մեղադրելով։
Լավ, էլ քանի՞ դարպաս բացի, երկու դարպաս էին փակ՝ նախագահականի ու ԱԺ-ին-ը բացեց, Սաշիկի բանկային հաշիվը բացեց, մի քանի հոգու էլ բռնեց։ Պոպուլիզմի վերջին մնացորդները ծերը-ծերին հասցնելով հազիվ կհերիքացնի դեկտեմբերին ԱԺ ընտրություններին։
Իսկ հետո, ամբողջ իշխանությունը վերցնելուց հետո, արդեն հանգիստ կարող է հինգ տարի մեղադրել նախկին իշխանություններին, որ երկիրը էնպես են ավերել, որ ինքը բան չի կարում փոխել, որ մարդիկ ուղղակի ծույլ են, չեն սիրում աշխատել, դրա համար էլ երկիրը չի դզվում, և այդպես շարունակ։
Հինգ տարի հետո էլ յա էշը կսատկի յա իշատերը»։
Ինչ շուտ հպարտ քաղաքացիները դարձան բեսետկեքի անբաններ Նիկոլ Փաշինյանը արդեն հակահեղափոխականներ է փնտրում…
Gepostet von Vahan Ishkhanyan am Donnerstag, 18. Oktober 2018