Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը դարձել է Էստոնիայի Էլեկտրոնային ռեզիդենտը: Այդ մասին հայտնել է բալթյան հանրապետության կառավարությունը:
Հաղորդագրության համաձայն, Էստոնիայի է-ռեզիդենտի հավաստագիրը հոկտեմբերի 18-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը հանձնել է վարչապետ Յուրի Ռատասը:
«Էստոնիայի փորձը ցույց է տալիս, որ այսօր կայուն զարգացման գրավականը թվային հմտություններն են և թվային զարգացումը»,- հայտարարել է վարչապետը: Էստոնիան աշխարհում առաջինն է ստեղծել էլեկտրոնային ռեզիդենտության ծրագիրը, որը նրա օտարերկրացի մասնակիցներին թույլ է տալիս օգտվել պետական գրեթե բոլոր առցանց-ծառայություններից: Իշխանությունները հույս ունեն, որ մինչև 2025 թվականը աշխարհում կլինին 10 միլիոն նման «էլեկտրոնային էստոնացիներ»: