Օրեր առաջ հայտնի դարձավ Բաշկիրիայի նոր նախագահի անունը՝ Ռադի Խաբիրով։ Մենք չէինք անդրադառնա նրա նշանակմանը, եթե նրա կինը՝ այսուհետ Բաշկորտոստանի Հանրապետության առաջին տիկինը, չլիներ ազգությամբ հայուհի։
Ինչ գիտենք մենք Բաշկիրիայի առաջին տիկին Կարինե Ավետիսյանի մասին. ներկայացնում ենք ստորև։
Բաշկիրիայի 54-ամյա նախագահ Ռադի Խաբիրովը 2017 թ. մարտից զբաղեցնում էր մերձմոսկվյան Կրասնոգորսկի քաղաքապետի պաշտոնը։ Վերջինս 26 տարի ամուսնացած է եղել Լարիսա Լուկյանովայի հետ, ով նրան երկու դուստր է պարգևել։
36-ամյա Կարինեն ծնունդով Ադիգեյից է։ Մասնագիտությամբ բժիշկ-ատամնաբույժ, 2006 թվականին ավարտել է Կուբանի պետական բժշկական համալսարանը, Ռուսաստանի օրթոդոնտիայի ասոցիացիայի անդամ է, նկարչուհի։
Կարինեն ևս նախկինում ամուսնացած է եղել և իր նախկին ամուսնությունից որդի ունի, իսկ 2017 թ. նա իր երկրորդ ամուսնուն՝ Բաշկիրիայի նախագահին, որդի պարգևեց, ում անվանել են Ֆարիտ։