
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունը Հրազդան չի հասել ու չի էլ հասնի, քանի դեռ «կալվածքի ժառանգորդի» աշխարհայացքով Սասուն Միքայելյանի որդին օրենք է խախտում ու մնում անպատիժ»: Հիշեցնենք, որ երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն էր ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, ովքեր աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին՝ հավելելով, որ Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։ Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանը ձայնագրության վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Fip.am-ի տարածած տեղեկությունն ուղղակի սադրանք է, իսկ նախընտրական քարոզարշավն անցել և անցնում է հավասար, մրցակցային պայմաններում: |