Կանայք սեփական օրինակով շարունակում են կոտրել կարծրատիպը, թե իրենք ղեկին զիջում են տղամարդկանց՝ ապացուցելով, որ առավել զգուշավոր և օրինակելի վարորդներ են: Tert.am Life– ի «Ղեկին կանայք են» խորագրում այս անգամ զրուցել է «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ:
Լիլին պատմեց, որ մեքենա վարել սովորել է դեռ նախորդ տարի, սակայն սպասում էր 18 տարեկանը լրանա, որպեսզի վարորդական իրավունք ձեռք բերի և սկսի վարել. «Մոտ երկու ամիս առաջ եմ ստացել վարորդական իրավունքս: Մինչ այդ, բնականաբար չէի վարում երթևեկության մեջ: Ինձ մոտ մեքենա վարելու ցանկությունը դեռ մանկուց է եղել, քանի որ դեռ այդ ժամանակ ես հետաքրքված էի ավելի շատ տղայական, քան աղջիկներին հատուկ զբաղմունքներով»:
Նա նշեց, որ վարորդական առաջին դասընթացներն հայրիկից է ստացել, այնուհետև հաճախել է ավտոդպրոց և 14 դաս անցնելուց հետո հանձնել է վարորդական իրավունքի համար անհրաժեշտ քննությունները:
Թեև Լիլին վերջերս է սկսել մեքենա վարել, սակայն ավտոմեքենան վաղուց է ունեցել:
Ամբողջությամբ՝ life.tert.am