«Հանրապետական հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն». Անահիտ Բախշյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հանրապետական հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն». Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղաքացի Նարինեն ինձ է ուղարկել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի այս նկարը, նաև տեղեկացրել է, որ դիմել է բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարածքը սեփականաշնորված է։ Եթե անգամ դա այդպես է, ուրեմն կասկածի տակ պետք է դրվի այդ սեփականության վկայականը, որովհետև դա հանրային տարածք է։ Ակնհայտորեն, հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն։ Տեսնես այս մասին ի՞նչ կարծիք ունի առողջապահության նախարարը, հիվանդանոցի բակի ծառահատումը օգո՞ւտ է մարդկանց առողջությանը։ Քաղաքապետարանն էլ պիտի ստուգի այդ տարածքի սեփականության իրավունքի օրինականությունը»։



Նման նյութեր