
Հայկական գորգի ազգային կենտրոնի տնօրեն, Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Վիկտոր Մնացականյանին առաջարկվել է զբաղեցնել Երեւանի կենտրոն համայնքի թաղապետի պաշտոնը։ Տեղեկությունը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց Մնացականյանը։
Նա նշեց, որ իրեն նման առաջարկ է եղել եւ այն ընդունել է, սակայն քաղաքապետի պաշտոնական որոշումը դեռ չկա․ «Մինչեւ որոշումը չլինի, ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ։ Հնարավոր է՝ այսօր լինի որոշումը»։