Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՎԱՏ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ
Ամեն բան գնալով ջրիկանում է և դա շատ լավ է, որովհետև տարիներ շարունակ, շատ շատերը շատ լուրջ հավատում էին, որ լուրջ պաշտոնյա ու շատ լուրջ քաղաքական գործիչներ են, ստեղծագործողներ, արվեստի վաստակավոր գործիչներ ու հանճարներ են: Հիմա ամեն բան ընկնում է իր տեղը: Իրականներն ու իսկականները՝ միշտ քանակով քիչ են, զուսպ ու սովորաբար լուռ են լինում: Հիմա նոր է պարզվում, որ երկրում չկան օլիգարխներ, չկան դաժան ոստիկաններ, չկան թաղային հեղինակություններ և ընդհանրապես ոչինչ էլ չկար վաղուց:
Բոլորը ուղղակի դերակատարներ էին, ովքեր փուչիկի նման մեկը մյուսի հետևից սկսեցին պայթել: Մի երկրում, որտեղ անկանոն իմպերիայից կամ այս ու այն համաշխարհային կազմակերպություններից հրաման կամ սցենար ստանալով խաղում էին իրենց դերերը՝ այսօր իրավիճակ փոխվեց, որից հետո բոլորը հասկացան ստերի չափն ու քանակը: Այս գավառամիտների գավառական թատրոնը՝ իր վատ թատերաշրջանի ավարտին է մոտենում, որից հետո պետք է սկսվի իրական կյանքը, իսկ իրական կյանքում ամեն մասնագետ պետք է պատասխան տա իր մասնագիտության համար, այլևս ԿՎՆ-ի ժամանակաշրջանն ավարտվեց, երբ բոլորը ստեղծագործում են բայց արված գործը հեղինակ չունի:
Եկել է հեղինակների երևալու ժամանակը, երբ ամեն լավ կամ վատ արվածի համար կոնկրետ պատասխանատու հեղինակ պետք է լինի»:
ՎԱՏ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸԱմեն բան գնալով ջրիկանում է և դա շատ լավ է, որովհետև տարիներ շարունակ, շատ շատերը , շատ լուրջ…
Gepostet von Hrant Vardanyan am Samstag, 20. Oktober 2018