1960թ. դժվար էր ենթադրել, որ մարդիկ կնվաճեն Տիեզերքը, սակայն արդեն 9 տարի անց մարդն առաջին անգամ ոտք դրեց լուսնի մակերևույթին։ Իսկ այդ երազանքը իրականություն դարձնելու հրաշալի գործընթացը սկսվեց այն բանից հետո, երբ նախագահ Քենեդին գիտական համայնքին կոչ արեց ամեն ինչ անել, որ «Ամերիկան ամեն ինչ անի՝ արդեն ընթացիկ տասնամյակի ավարտին դեպի Լուսին մարդ ուղարկելու համար»։
Այս մարտահրավերն արթնացրեց ազգի ոգին՝ հնարավոր դարձնելով ապագա նվաճումը։
Հենց այս խիզախ մարտահրավերի շնորհիվ անհնարը իրական դարձավ։
Նույն սկզբունքը կարող է կիրառվել մեր կյանքի մնացած ոլորտների նկատմամբ։
Կարո՞ղ է արդյոք աղքատ մարդը հարստանալ։ Դե, իհարկե, կարող է։ Ցանկության, նպատակներ դնելու կարողության, ջանքերի ու համառության բացառիկ համադրությունն իսկական հրաշքներ է գործում։ Հարցն այն չէ, թե կաշխատի՞ արդյոք հաջողության բանաձևը, այլ այն, թե կարո՞ղ է մարդն աշխատել այդ բանաձևով։ Սա խնդիր է, որ դրված է բոլորիս առջև։
Մենք բոլորս էլ ունակ ենք անցնել մեր ճանապարհը ներկայիս գտնվելու վայրից մինչև այն տեղը, ուր ուզում ենք հայտնվել, բայց առաջին հերթին մենք պետք է մեր մեջ խիզախություն գտնենք հավատալ մեր երազանքին։
Եվ այսպես, 13 եղանակներ, որոնք թույլ կտան մեր կյանքն ավելի լավը դարձնել։
- Դեմքով դեպի ձեր վախերը շրջվեք։
Միայն այդպես կարելի է հաղթել դրանց։ Մի փախեք դրանցից, այլ դեմ առ դեմ կանգնեք նրանց։ Խոստովանեք ինքներդ ձեզ, թե ինչից եք վախենում։ Հարցրեք ձեզ, թե ինչ կարող եք անել իրավիճակը փոխելու համար։ Հենց այսօր նայեք ձեր վախերի աչքերին։
- Կամքի ուժ դրսևորեք ուղղությունը փոխելու համար։
Դուք չպետք է շարունակեք անել այն, ինչով զբաղվում էիք վերջին տարիներին, եթե դա ձեզ ոչ մի օգուտ չի բերում։ Նոր նպատակ ընտրեք ու սկսեք շարժումը դրա ուղղությամբ՝ օգտագործելով ձեր կամքի ուժը։
Աշխատեք չկրկնել անցյալի սխալները։ Այժմ իսկ ներդրումներ կատարեք ձեր ապագայի մեջ ու հետևեք այն բանին, թե ինչպես է ձեր կյանքը փոխվում դեպի լավը։
- Ընդունեք ու խոստովանեք ձեր սխալները։
Մենք բոլորս երբեմն մեզ սխալ ենք պահում այլ մարդկանց հանդեպ։ Իսկ իրավիճակը շտկելու համար հաճախ բավական է լինում պարզապես ներողություն խնդրել, ինչը ձեզ թույլ կտա վերագործարկել ձեր հարաբերությունները մարդու հետ, ում նկատմամբ դուք արդար չեք եղել։
Բայց կարևորն այս պարագայում ձեր սխալ վարքագիծը գիտակցելն է։ Պետք չէ, որ դուք ձեր սխալների մասին բոլորին անխտիր պատմեք, բայց բոլորովին ավելորդ չի լինի, եթե դուք նստեք ու ինքներդ ձեզ հետ դա քննարկեք։
- Ճշգրտեք ձեր նպատակները։
Առաջ ընթանալ սկսելու համար պետք է ձեր առջև իսկապես բարձր նպատակներ դնեք։ Ճշգրտեք ձեր շարժման ուղղությունը, եթե ձեր նպատակը ձեզ բավականաչափ մոտիվացնող չի թվում։
- Հավատացեք ինքներդ ձեզ։
Դուք պետք է հավատաք ձեր հնարավորություններին։ Դուք պետք է հավատաք, որ վաղը կարող է ավելի լավ լինել, քան այսօր։ Հավատացեք ինքներդ ձեզ։ Չկա այնպիսի հմտություն, որ դուք ի վիճակի չլինեք տիրապետել, չկա գիրք, որը դուք ի վիճակի չլինեք կարդալ, չկա այնպիսի նպատակ, որին դուք չկարողանաք հասնել։
- Իմաստնություն տենչացեք։
Տենչացեք այն իմաստնությունը, որը պատասխաններ է տալիս, որը ձեզ թույլ կտա հաղթահարել այսօրվա ու վաղվա մարտահրավերները։ Հեշտ ճանապարհներ մի ընտրեք։ Միշտ աշխատեք դրսևորել ձեր լավագույն որակները։
- Խնայեք ձեր ժամանակը։
Երբեմն մենք խաբում ենք ինքներս մեզ։ Մոտիվացնող մարզիչ Բիլ Բեյլին բերում է այն մարդու օրինակը, ով ասում է՝ ես դեռ 20 տարի ունեմ։ Իրականում դա ոչ թե 20 տարի է, այլ 20 անգամ, որովհետև եթե դուք տարին մեկ եք ձկնորսության գնում, ուրեմն ունեք 20 ձկնորսություն, այլ ոչ թե 20 տարի։
- Ներդրեք ձեր շահույթը։
Շահույթն աշխատավարձից լավ է։ Աշխատավարձը կերակրում է ձեզ, իսկ շահույթը թույլ է տալիս ունեցվածք կուտակել։ Կարո՞ղ ենք մենք արդյոք շահույթ ստանալ, քանի դեռ վաստակում ենք ապրելու համար։ Պատասխանը հաստատական է։
- Ավելի ինտենսիվ ապրեք։
Ավելի շատ ներդրումներ կատարեք այն բանի մեջ, ինչ անում եք։ Մի քիչ ուժեղ եղեք ու փոքր-ինչ ավելի իմաստուն։ Ներդրում կատարեք ձեր կենսունակության մեջ։ Ներդրեք այն ամենը, ինչ ունեք, ամեն ինչի մեջ, որ անում եք, ապա ավելի շատ կենսական ուժեր, էներգիա, ավելի շատ սիրտ ու հոգի խնդրեք։
- Գտեք ձեր տեղը։
Գտեք այն աշխատանքը, որը ձեզ թույլ կտա դրսևորվել լավագույն կողմերից։ Եվ, իհարկե, դա ձեզ թույլ կտա գերազանց կարիերա անել։ Գլխավորը հետո կանգ չառնելն է։ Աշխատեք լավ աշխատել ու արեք ամեն ինչ, ինչ կարող եք։ Դա ձեզ համար լավագույն տարբերակն է։
11.սԱզնիվ եղեք։
Ազնվությունը նվիրվածության պես է։ Դուք չեք կարող դա ինչ-որ մեկ այլ մարդուց պահանջել, բացի ձեզնից։ Լոյալության լավագույն օրինակը եղեք, ու դուք կստանաք լոյալ հետևորդներ։ Եղեք ամբողջականության լավագույն օրինակը, ու ձեզ կշրջապատեն միայն այդպիսի մարդիկ։ Օրինակ ցույց տվեք ուրիշներին։
- Կարգապահ եղեք։
Ես ձեզ ավելի լավ խորհուրդ չէի կարող տալ, քանի որ կարգապահությունն իրականություն է ստեղծում։ Կարգապահությունը քաղաքներ է կառուցում։ Կարգապահությանը ենթարկված գործունեությունն առատության, բացառիկության ու արդյունավետության աղբյուր է։
- Պայքարեք այն բանի համար, ինչը ճիշտ եք համարում։
Եթե դուք իսկապես արժանի ինչ-որ բանի եք ուզում հասնել, դուք պետք է պայքարեք դրա համար։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը