Գերմանացի (ծագումով հրեա) բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հենրիխ Հայնեի 13 սարկաստիկ մտքերը
Դժվար է հավատալ, որ այս ժամանակակից մտքերը պատկանում են մի մարդու, ով ապրել է 18 և 19-րդ դարերի սահմանագծին: Իր մանկության մասին Հայնեն ասում էր՝ իմ օրորոցի վրա խաղում էին 18-րդ դարի վերջին շողերը և 19-րդ դարի առաջին արշալույսը: Հետաքրքիր ժամանակ էր:
Ես չեմ աշխատում շաբաթ օրը, ինչպես նաև 7-րդ օրը, երբ Աստված հանգստանում էր: Ավելին, ելնելով զգուշությունից, չիմանալով, թե հատկապես որ օրն է այդ 7-րդ օրը, ես հաճախ շաբաթներով ոչինչ չէի անում:
Այն ժամանակներից, երբ սուսեր կրելը մարդկանց սովորույթների միջից դուրս եկավ, խիստ անհրաժեշտ է գլխում սրամտություն ունենալ:
Այնտեղ, ուր այրում են գրքերը, որպես հետևանք՝ այրում են նաև մարդկանց:
Հեշտ է ներել թշնամիներիդ, եթե այնքան խելք չունես, որ նրանց վնասելու հնարավորություն ունենաս: Նույն կերպ և հեշտ է չգայթակղել կանանց, եթե չափազանց տգեղ քիթ ունես:
Միայն հիմարներն ու տականքներն են շահում հեղափոխությունից: Բայց, անկախ նրանից, հաջողվե՞լ է հեղափոխություն անել, թե՞ անհաջողության է մատնվել փորձը, մարդիկ սրտաբաց միշտ էլ կլինեն նրա զոհերը:
Ես ամեն անգամ բորսայի շեմքից ներս ոտքս դնելիս զարմանում եմ, որ հունական ազնվական ոճով կառուցված շքեղ մարմարե այս շենքը ծառայում է արգահատելի գործի, այն է՝ պետական արժեթղթերի վաշխառությանը:
Ինչի՞ն է հանգեցնում ազատության համար պայքարը: Երբ Բաստիլը կործանում էին, այնտեղ բանտարկված էր ընդամենը 5 մարդ: Իսկ այժմ տասնյակ պետական բանտեր կան, և միայն մեկում է 600-ից ավելի մարդ նստած:
Այնուամենայնիվ, կուրտիզանուհու բուդուարում ավելի շատ պատիվ կգտնես, քան բանկում:
Աշխարհի կատարելությունը միշտ համահունչ է այն ոգու կատարելությանը, որը լուսավորում է նրան: Բարի մարդն իր համար երկրի վրա դրախտ է գտնում, իսկ չարն արդեն ճաշակում է իր դժոխքը:
Երբ արատն ակնառու է, ավելի քիչ է վրդովեցնում: Մերկ արձանների տեսքից ամաչող անգլուհին, օրինակ, ավելի քիչ շոկի մատնվեց հսկայական Հերկուլեսին տեսնելիս՝ ասելով՝ այս չափերով իրերն ինձ այնքան էլ անպարկեշտ չեն թվում:
Այսօրվա օրը երեկվա օրվա ծնունդն է: Իմանալու համար, թե ինչ է ուզում այսօրվա օրը, պետք է հետազոտել, թե ինչ էր ուզում երեկվա օրը:
Ես չէի ասի, թե կանայք բնավորություն չունեն: Պարզապես նրանց մոտ ամեն օր մի բնավորություն է դրսևորվում:
Իմ հիմնական սկզբունքն է՝ որքան մենք թանկ ենք նստում մարդկանց վրա, այնքան նրանք շատ են մեզ սիրում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը