Յուղոտ ձկով հարուստ սննդակարգը մեծացնում է կենսաթոշակային տարիքում լավ առողջության հավանականությունը:
Ավելի քան 2500 կենսաթոշակառուների մասնակցությամբ անցկացված հետազոտությունը վկայում է այն մասին, որ օմեգա-3 ճարպերով հարուստ մթերքներ գործածող մարդկանց շրջանում 24 տոկոսով փոքր է այնպիսի հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսին են դեմենցիան, քաղցկեղը և սրտի հիվանդությունները, հայտնում է The Daily Mail-ը:
Հագեցած ճարպաթթուներ են պարունակվում ծովամթերքում՝ սաղմոնի, թյունիկի և սարդինայի մեջ, որոնք դրական են ազդում ուղեղի, սրտի և տեսողության վրա: Այսպիսով, օմեգա-3 ճարպերով հարուստ սննդակարգը օգնում է կարգավորել արյան ճնշումը, սրտի ռիթմը և պայքարել բորբոքային պրոցեսների դեմ: