- Մարդկանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան: Ձեզ դուր է գալիս, երբ շփման ընթացքում մարդիկ իրական են: Գերադասում եք ազնվությունը, ուղիղությունը: Տանել չեք կարողանում մարդկանց, ովքեր ստում են, և հարգում եք նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում:
- Ընտրությունը վկայում է ձեր վառ անհատականության մասին: Սիրում եք անկեղծ, բաց լինել: Կարևոր չէ՝ շրջապատն ընդունո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ, դա նրանց խնդիրն է: Միշտ առաջ եք նայում, ինքնակատարելագործվում: Ձեր ուժերին չեք կասկածում:
- Ձեր հոգեկան աշխարհը տարբերվում է մյուսներից: Ձեզ վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին ձայնը: Հասկանում եք ինքներդ ձեզ, ձեր ուժեղ և թույլ կողմերը, մտքերը:
- Ոճի պարզ, հրաշալի զգացում ունեք: Ձեզ անասելի գրավում են գեղեցիկ, բայց ոչ բարդ բաները: Ձեր մտքերը, գործողությունները բարդ են, ինչը ձեզ պարզապես հրաշալի մարդ է դարձնում:
- 5. Բնության հետ խորը կապ ունեք: Սիրում եք ամեն բնական բան: Ձեզ դուր է գալիս հոգ տանել մարդկանց մասին, օգնել մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Մարդկանց ընդունում եք այնպիսին, ինչպիսին նրանք իրականում են:
- Ձեր ընտրությունը վկայում է այն մասին, որ ուշադրություն եք դարձնում նույնիսկ ամենափոքր մանրուքներին, սիրում եք բարդ մտածել: Ձեր յուրաքանչյուր քայլով պերֆեկցիոնիզմի եք ձգտում, ամեն բան ձեր ոճով անում:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը