Կոտրված ողնաշարով տղան վերակենդանացման բաժանմունքում է։
Կերչի ողբերգության հետևանքով մահացած 17-ամյա Վիկա Դեմչուկի սիրելիին՝ Արմեն Բադալյանին երկու անգամ վիրահատել են ինքնասպանության փորձից հետո և հիմա գիտակցության է եկել։ Ինչպես հաղորդում է Mash տելեգրամ ալիքը, վիրահատությունները հաջող են անցել, բայց տղան առայժմ չի զգում ոտքերն ու ձեռքերը։
Նշենք, որ Կերչում տեղի ունեցած ողբերգության 21-րդ զոհը դարձել է 17-ամյա Վիկա Դեմչուկը, որին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մոսկվա, բայց սարսափելի պատմությունը դրանով չի ավարտվել․ նրա ընկերը՝ Արմեն Բադալյանը, փորձել է ինքնասպանություն գործել։ Տղան գիշերը նետվել է պատուհանից։ Նա սոցցանցի իր էջում գրառում է կատարել․ «Ես քեզ սիրում եմ, ընդմիշտ միասին»։ Տղայի ողնաշարը կոտրվել է, նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին։ Կերչի քոլեջում ինքնաշեն ռումբ է պայթել։ Միջադեպի փաստով սկզբում ահաբեկչության մասին էին քրեական գործ հարուցել, բայց ավելի ուշ պարզվել էր, որ քոլեջի ուսանողն է հրաձգություն սկսել ուսումնական հաստատությունում։ Քրեական գործը վերաորակավորվել է երկուսից ավելի անձանց սպանության հոդվածով։
Հարձակման հետևանքով մահացել են 20 մարդ։ ՌԴ քննչական կոմիտեում նշել են, որ բոլորը մահացել են հրազենային վնասվածքներից։
Մի քանի տասնյակ մարդիկ են տուժել, 37-ին հիվանդանոց են տեղափոխել։ Մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Պարզվել է, որ հրաձգություն սկսած տղան 2015 թվականի սեպտեմբերի մեկին է հաշվառվել քոլեջում։
Նա անվճար է սովորել ու կրթաթոշակ է ստացել։ Նախկինում երբեք ագրեսիա չի դրսևորել և ոստիկանության տեսադաշտում չի հայտնվել։
Մեկ ամիս առաջ նա զենք պահելու իրավունք էր ստացել։ Զենքի արտոնագիրը վկայում է, որ տղան բժշկական ստուգումներ է անցել, այդ թվում` հոգեբույժի մոտ։