ԵԽ Վենե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը սար­սա­փած են. Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

ԵԽ Վենե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը սար­սա­փած են. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի գրառումը.

Հայտնի է դարձել, որ եթե Վենետիկի հանձնաժողովը փորձեր քննադական կարծիք հայտնել ՀՀ նոր Ընտրական օրինագծի վերաբերյալ, արդեն պատրաստ էր վարչապետի ուղերձի տեքստն ուղղված հպարտ քաղաքացիներին։ Տեքստն ինչ-ինչ ճանապարհներով հասել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին։ Վերջինս տեքստը կարդալով սարսափահար հանձնաժողովի նիստ է հրավիրել և հորդորել անդամներին օրինագծին բացասական գնահատական չտալ։
Ստորև նախատեսված ուղերձի տեքստը․

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,

Թավշյա և սիրո հեղափոխության վերջնական հաղթանակի համար, այսօր, ևս մեկ անգամ ձեր աջակցության կարիքն ունեմ։ Ազատ, ժողովրդավարական, երջանիկ Հայաստան կառուցելու համար, մեզ անհրաժեշտ է նոր, ժողովրդի, այսինքն, ձեր շահերն արտահայտող ընտրական օրենսգիրք։ Օրենքի նախագիծը ուղարկվել է Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողով։ Եվ ես լրջագույն կասկածներ ունեմ, որ հանձնաժողովի որոշ հակահեղափոխական, կոռումպացված, սև, ՀՀԿ-ական անդամներ կփորձեն քննադատել և ձախողել օրենքի նախագիծը, փորձելով մեզ վերադարձնել կոռումպացված, սերժական Հայաստան։ Ուստի, ձեզ կոչ եմ անում վաղն առավոտյան ժ․8.00-ին հավաքվել Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում, երթով ՝քայլելով և լողալով շարժվել դեպի Վենետիկի հանձնաժողովի շենքի դարպասների մոտ։ Դուխով․․․

Սիրում եմ բոլորիդ



Նման նյութեր