Հրանտ Տէր-Աբրահամյան. «Նման պատասխատու պաշտոնի համար այսպիսի թափանցիկ գործըթնացն ավելի տրամաբանական կլիներ» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հրանտ Տէր-Աբրահամյան. «Նման պատասխատու պաշտոնի համար այսպիսի թափանցիկ գործըթնացն ավելի տրամաբանական կլիներ»

Վերլուծաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ազնիվ խոսք, էն բոլոր խնդրահարույց նշանակումներն՝ աղմուկ հանած, քննադատված ինձ համար ավելի հասկանալի են քան Մեսչյանինը: Հասկանալի, չի նշանակում լավ կամ վատ: Նշանակում է՝ հասկանալի:

Այսինքն՝ կարող եմ պատկերացնել, հասկանալ, ենթադրել դրանց մոտիվացիան, նպատակը, հաշվարկը:

Սխալ կամ ճիշտ, բայց տրամաբանությունը:

Ինչի՞ Մեսչյանին: Լրիվ լուրջ չեմ հասկանում:

Ասենք, օրինակ, ինչի՞ ոչ Ալեքսանդր Վարպետյանին (նա էլ ճարտարապետ է):

Չնայած լավ է գոնե ոչ, ասենք, Արսինե Խանջյանին կամ Սիսթեմի Սերժին:

Նրանք էլ լավ հայեր են:

Մյուս կողմից, Հախվերդյանը մնաց: Նա էլ ավելի լավ երգիչ էր:

Լոոլ:

Հավելում:

Կնախընտրեի, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին որևէ մեկին նշանակելուց առաջ հրապարակային քննարկում լիներ, ներկայացվեին մի քանի թեկնածուներ, որոնք էլ ներկայացնեին իրենց պատկերացումները քաղաքի ճարտարապետական զարգացման մասին:

Նման պատասխատու պաշտոնի համար այսպիսի թափանցիկ գործըթնացն ավելի տրամաբանական կլիներ»:



Նման նյութեր